Հասարակություն

Նաիրիտցիները լայնածավալ բողոքի ակցիա են անցկացրել

hasmikdilanyan
Կառավարության շենքի առջև այսօր լայնածավալ բողոքի ակցիա են կազմակերպել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցնեը: Նրանց պահանջները չեն փոխվել՝ ունենալ աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույց: Մոտ մեկ ու կես ժամ կառավարության շենքի առջև «հանդիպում վարչապետի հետ», «պարտքի մարում» վանկարկող նաիրիտցիները մի քանի րոպեով փակել են  նաև Տիգրան Մեծ-Նալբանդյան խաչմերուկը: Նաիրիտցիներին այսօր չի հաջողվել հանդիպել վարչապետի հետ: Նրանց խոստացել են լսել առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը, ասել է նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող, գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

 

Անուշ Հարությունյան

Ցուցադրել ավելի
Back to top button