Քաղաքական

ՀՀ եւ ԼՂՀ ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության իր պաշտոնակից Կարեն Միրզոյանի հետ: Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները։ Զրուցակիցներն անդրադարձել են Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգրկված ձևակերպումներին։ Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջան կատարած այցելության, Հայաստանի և Արցախի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շուրջ։

Ցուցադրել ավելի
Back to top button