Մշակույթ

Հայ երաժշտությունը՝ ՅՈւՆԵՍԿՕ- ի Փարիզի կենտրոնակայանում (ֆոտոշարք)

Միջազգային լարվածության, հակամարտությունների սրացման պայմաններում ՅՈՒՆԵՍԿՕ- ի  գործունեությունն առանձնահատուկ դերակատարում է ստանձնում, հատկապես` չճանանչված պետություններում և հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանման և կրթական ծրագրերին աջակցության առումով, հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ- ի Փարիզի կենտրոնակայանում։

«ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված կառույցների հիմնական առավելությունը` դրանց ապաքաղաքական, մասնագիտացված գործունեությունն է: Չափազանց կարևոր է պահպանել այդ ապաքաղաքական մոտեցումը և առկա խնդիրների լուծումներ փնտրել մասնագիտական փորձագիտական դաշտում»,- նշել է նա՝ Հայաստանի պատվիրակության՝ կենտրոնակայան այցի ընթացքում։

Իր հերթին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան կարեւորել է Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության ծրագրերին: Այցն ուղեկցվել է համերգային ծրագրով, որում ընդգրկված էին բացառապես հայ կոմպոզիտորների (Կոմիտաս, Արամ Խաչատուրյան, Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Հարությունյան և այլք) ստեղծագործություններ:  Համերգի ընթացքում հայ կատարողական արվեստը ներկայացրել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, թառահար Միքայել Ոսկանյանը, «Կատուներ» ջազ-բենդը՝ Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ, Ինգա և Անուշ Արշակյանները, դուդուկահարներ՝ Գևորգ Դաբաղյանը, Կամո Սեյրանյանը, պատանի քանոնահար Նարեկ Կազազյանը, դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը և այլք:

Ցուցադրել ավելի
Back to top button