Միջազգային

Հայերը, միասեռականներն ու լրագրողները. Անկարայի գլխավոր թշնամիները՝ ըստ Էրդողանի

marlenahovsepyan
Հայերը, միասեռականներն ու լրագրողները. ահա Անկարայի գլխավոր թշնամիներն ըստ նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանը: Մեր հարևան պետության հերթական հակահայկակակն հայտարարությունը հնչել է նախօրեին Բինգյոլում կայացած բազմահազարանոց նախընտրական հանրահավաքի ժամանակ: Էրդողանտը պնդել է որ հայերը, միասեռականներն ու լրագրողները մարդկանց տրամադրում են ընդդեմ իշխանությունների և աջակցում են քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության:

«Նրանց ամենամեծ դաշնակիցը «Դողան Մեդիան» է: Ինչպես նաև հայկական լոբբին, միասեռականները, նրանք, ով հավատում է «Ալևիականությանն առանց Ալիի»` նրանք բոլորը Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կողմից հրահրվող դավադրության մասնակիցներ են»,-հայտարարել է Էրդողանը:

Dogan մեդիա խմբի կազմում են գործում այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են CNN Turk հեռուստաընկերությունը, Hurriyet և Radikal պարբերականները, որոնք նախընտրական շրջանում բավական կոշտ դիրքորոշում են որդեգրել «Արդարություն և զարգացում» կուսակցության նկատմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button