Հասարակություն

Կառավարական նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի այս տարվա նոյեմբերին

hasmikdilanyan
«Այս տարվա նոյեմբերին կառավարական նոր մասնաշենքը կհանձնվի շահագործման»,-այսօր՝ կառավարության նիստում վարչապետի հարցին ի պատասխան՝ հայտարարել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Վերջինս տեղեկացրել է, որ շինրարական աշխատանքները կավարտվեն սեպտեմեբերի երկրորդ կեսին, որից հետո կսկվեն գույքով համալրելու աշխատանքները: Նախարարը նաև տեղեկացրել է, որ նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի նախանշված ժամկետներից շուտ: Հիշեցնենք՝ Արտգործնախարարության ներկայիս շենքի գնորդ Տանգո ընկերությունը պարտավորվել էր կառուցել կառավարական նոր շենք, որտեղ էլ կտեղափոխվեն Արտաքին գործերի, էներգետիկայի ու բնական պաշարների և մի քանի այլ նախարարությունները:

Back to top button