Հասարակություն

Լույս է տեսել Իմամ Խոմեյնու կյանքի մասին պատմող գիրքը

sonahakobyan
Լույս է տեսել Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնու կյանքի մասին պատմող՝ «Կյանքը՝ Ռուհոլլայի ոճով» գիրքը՝ նվիրված Խոմեյնիի մահվան 26-րդ տարելիցին նվիրված նրա կյանքին նվիրված: Ինչպես  Իմամ Խոմեյնու կյանքին, այնպես էլ գործունեությանն են այսօր անդրադարձել հայ և իրանցի մի շարք մտավորականներ ԳԱԱ-ում այսօր կազմակերպված «Իմամ Խոմեյնու գաղափարների ու տեսակետների վերլուծությունը» թեմայով գիտաժովին: 20-րդ դարի խոշորագույն մտածողներերից մեկի՝ Իմամ Խոմեյնուն նվիրված  միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին:

 

Իրանցի հայտնի կրոնական եւ հասարակական-քաղաքական գործիչ, իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնու կյանքին ու գործունեությանն էր նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում  այսօր կազմակերպված  «Իմամ Խոմեյնու գաղափարների եւ տեսակետների վերլուծությունը» թեմայով գիտաժողովը: Արդեն ավանդական դարձած  գիտաժողովի նպատակն է եւս մեկ անգամ հանրությանը ներկայացնել Խոմեյնու գործունեությունը, գաղափարախոսությունը, ունեցած ձեռքբերումները:

«Իմամ Խոմեյնին իսկական առաջնորդ էր եւ նրա գաղափարները շարունակում են ապրել»,- բացման խոսքում նշեց Իրանի Իսլամական Հանրապետության Առաջնորդի հաջջի ուխտագնացության հարցերով ներկայացուցիչ Հոջջաթ օլ Էսլամ վալ մոսլեմին Ղազի Ասքարը: Խոմեյնին ոչ միայն կրոնական, մտավորական առաջնորդ էր, այլեւ մեծ մարդասեր: Իմամ Խոմեյնու միտքը հաղթահարեց բոլոր դժվարությունները եւ անգամ նրա մահվանից տարիներ անց մարդիկ շարունակում են ոգեշչնվել, առաջնորդվել նրա գաղափարներով, նկատեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ հատկապես անդրադառնալով իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնու արտաքին քաղաքականությանը:

Չնայած բոլոր սահմանափակումներին, որ դրված են Իրանի Իսլամական Հանրապետության վրա, Իրանը կարողացավ զարգացնել գիտությունը, արդյունաբերությունը, և կարողացավ դառնալ տարածաշրջանի առաջնորդը, նշեց Ռուբեն Սաֆրաստյանը: Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնու մահվան 26­-րդ տարելիցին նվիրված գիտաժողովին տեղի ունեցավ նաև նրա կյանքին նվիրված «Կյանքը Ռուհոլլայի ոճով» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված է Իմամի կյանքն իր բոլոր դրսևորումներով, հատկապես այն կողմերը, որոնք մինչև այսօր երբևէ չեն լուսաբանվել: Գիրքն անդրադառնում է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր, կրոնական և քաղաքական առաջնորդ Իմամ Խոմեյնու արպելու ոճին:

Ցուցադրել ավելի
Back to top button