Հասարակություն

Էներգիայի թանկացումն ու ալյուրի հարստացումը Հանրային խորհրդի օրակարգում

annanazaryan

Հանրային խորհրդի լիագումար նիստի ընթացքում այսօր քննարկվել է  էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով թանկացնելու և ալյուրը հարստացնելու հարցերը: Ներկայներն անդրադարձել են հարցին, թե որքանով է հիմնավոր էլեկտրաէներգիայի թանկացումը և որքանով է վնասակար ֆոլաթթվով ալյուրի հարստացումը,  հատկապես ներկայացվող փաստարկների հիման վրա, ըստ որոնց ֆոլաթթուն քաղցկեղածին է:

Որքանո՞վ է հիմնավոր էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով թանկացնելու  ՀԷՑ-ընկերության  պահանջը:  Հարցը դեռ Հանրային ծառայությունները կագավորող հանձնաժողովում քննարկման փուլում է: Մինչ այդ՝  ՀԽ ֆինանսատնտեսական  և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը ներկայացնում է հանձնաժողովին ներկայացրած 56 էջանոց  հիմնավորումների իր եզրակացությունը:

Նախ՝ հիշեցնեմ, որ  Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գործունեության ընթացքում  37 մլրդ  դրամի պարտք է կուտակվել և դա է պատճառը, որ ընկերությունն ուզում է բնակչության հաշվին  մարել կուտակված պարտքերը:

Էլեկտրոէներգիան այդպիսով առաջին անհրաժեշտության ապրանքից կարող է դառնալ ճոխություն համարվող ապրանք:  Նա  անաչառ աուդիտ անցկացնելու հարց բարձրացրեց, որպեսզի ստուգվեն ծախսերի մասին ներկայացված հիմնավորումները։

ՀԽ ձեռնարկատիրական ու սպառողների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը ևս ներկայացրեց իր ուսումասիրած 56 էջանոց թղթապանակը։ Առաջարկվեց նաև, որ ԱԺ-ը նորմատիվներ մշակի, թե ինչ  չափանիշների պետք է համապատասխանի ընկերության գործունեությունը, մասնավորապես ծախսերի առումով:    Առաջարկ հնչեց նաև հետագայում հարցով նաև դատախազություն դիմել:

Back to top button