Միջազգային

Եվրամիությունը սպառնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմամբ

marlenahovsepyan
Դոնբասում մարտական գործողությունների վերսկասման ֆոնին Եվրամիությունը սպառնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմամբ: The Wall Street Journal-ը գրում է, որ  պատժամիջոցները նախատեսվում է երկարաձգել մինչև 2016 թվականի հունվարի վերջ, որոշումը կարող է կայացվել արդեն առաջիկա շաբաթներին: Պարբերականին  Եվրամիության մի քանի բարձրաստիճան չինովնիկներ ասել են, որ տնտեսական պատժամիջոցների ուժեղացմամբ ցանկանում են ավելի մեծ ճնշում գործադրել Կրեմլի վրա՝ ստիպելու կատարել Մինսկի համաձայնությունները:

Ըստ թերթի, սակայն, Եվրամիությունում քաջ գիտակցում է, որ այդ քայլով էլ ավելի կսրվի Մոսկվայի հետ հարաբերությունները: «Եվրամիությունը դեռ ժամանակ ունի՝ գնահատելու Մինսկի համաձայնությունների կատարման ընթացքը, սակայն Բրյուսելում աճում է համոզմունքը, որը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամ ճնշումներ մեղմացում»:

The Wall Street Journal –ի  հրապարակումից ընդամենը մեկ օր առաջ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեսևը հայտարարել է, որ Կրեմլը հետևում է իրադարձությունների զարգացմանը և Եվրամիության կողմից կայացվելիք ցանկացած որոշման Մոսկվան կարձագանքի համարժեք:

Ցուցադրել ավելի
Back to top button