Հասարակություն

Բնապահպանական խնդիրները մեր երկրում լուծում չեն ստանում, ասում են բնապահպանները

aidaavetisyan
Վաղը շրջակա  միջավայրի պահպանության համաշխարհային օրն է:  Հայաստանում օրվան ընդառաջ  հասարակական  կազմակերպությունները  կրկին բարձրաձայնում են  բնապահպանական խնդիրները, որոնց մասին թերևս  միշտ է խոսվում, սակայն  մինչ օրս սայլը տեղից չի շարժվել: «Սիվիլ Վոյս» հասարակական կազմակերպության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ սեպտեմբերին գործադիր և օրենսդիր մարմիններին են ներկայացնելու  օրենսդրական նախագծեր և  ակնկալում են տեսանելի արդյունքներ բնապահպանական դաշտում: Բնապահպաններն այսօր անդրադարձել են նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին պատկանող պոչամբարի պայթունավտանգ վիճակին և կենսաբազմազանությանը սպառնացող վտանգներին:

 

 

Թեեւ բնապահպանության նախարարությւնը տարբեր քննարկումներ է կազմակերպում նաեւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, սակայն դրանք արդյունք չեն տալիս, այսօր փաստում է «Սիվիլ Վոյս» հասարակական կազմակերպության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն  Հարությունյանը՝ նշելով, որ սեպտեմբերին օրենսդրական նախագծեր են ներկայացնելու հանրապետության գործադիր և օրենսդիր մարմիններին և վստահ են, որ դրանք ընդունվելու դեպքում  մոտ ապագայում կարձանագրվեն տեսանելի արդյունք, որն էլ  բեկում կմտցնի բնապահպանական դաշտում:

Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվան ընդառաջ՝  հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ բարձրաձայնում է  Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին պատկանող պոչամբարի հարցը։ Ըստ «Սիվիլ Վոյս»- ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  պատասխանատուի, պոչամբարը աղետալի վիճակում է և ուսումնասիրությունները ցույց են  տվել, որ մոտ ապագայում չենք խուսափի իրական աղետից:

Տեղեկացնենք, որ  «Նահատակի ձոր» պոչամբարը շահագործվում է արդեն 50 տարի, իսկ շահագործման նոր  թույլտվությունը տրվել է 2010 թ-ից 15 տարի ժամանակով: Բաբկեն  Հարությունյաննը նշում է, որ պոչամբարն արդեն հագեցած է և այնքան է լցվել, որ  հասել է մինչև խմելու  ջրի  խողովակներին: Պոչամբարի  աղետալի  վիճակի մասին  հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր բողոքի ակցիա  և նամակ ներկայացրել  նախարարությանը: Գերատեսչությունը  պատասխանել է՝  օդի աղտոտվածության համար կոմբինատը  տուգանվել  է:   «Սիվիլ Վոյս»- ի ներկայացուցիչները գոհ  են, որ նույնիսկ նախարարությունն է  նկատել սխալները, սակայն կարծում են, որ  կոմբինատի ստացած  եկամուտն ու տված վնասները չեն համապատասխանում  տուգանքի չափին՝ մոտ  19 միլիոն դրամին: Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը վստահ է, որ կոմբինատը շահագործողները ճնշում են գործադրում պետական մարմինների վրա:

Սակայն տուգանվելուց հետո էլ  պոչամբարի խնդիրը  մնում է,  ասում է  Բաբկեն Հարությունյանը: Պոչամբարների  ոչ ճիշտ շահագործումը, կլիմայի և լանդշաֆտների փոփոխությունները, ծառների ոչ ճիշտ հատումները նաև վտանգ են  ներկայացնում կենսաբազմազանությաը: Բնապահպան Սիլվա Ադամյանն օրինակ է բերում Արմաշ գյուղի լճերը, որտեղ  տերերը հրաժարվում են զբաղվել ձկնաբուծությամբ:

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգողը նաև անդրադարձավ շրջակա միջավայրի պահպանությանը  բյուջեով նախատեսված գումարներին, որոնք բնապահպանների համար անհասկանալիորեն է ծախսվում:

Սիլվա Ադամյանը մարզերից անցում կատարեց նաև մայրաքաղաքի  կենսաբազմազանությանը, երբ ամեն քայլափոխի հանդիպում ես  թափառող  շների, առնետների, կատուների ու  կաչաղակների: Սրա պատճառն էլ, ըստ բնապահպանի, աղբահանությունը ժամանակին  չիրականացնելն ու  ծառերի ոչ ճիշտ հատումներն են:

Ցուցադրել ավելի
Back to top button