Տնտեսական

ԱՄՆ-ի կառավարությունը կշարունակի ՀՀ կառավարությանն օժանդակության ծրագիրը

hasmikdilanyan
Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարությունը կշարունակի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանն օժանդակության ծրագիրը: Դեռևս 2010 թվականին երկու երկրների միջև այդ նպատակով ստորագրվել էր համապատասխան համաձայնագիրը, որի շրջանակում արդեն իսկ մեր երկրին ցուցաբերվել է ավելի քան 40 մլն դոլարի օժանդակություն:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ ԶՀԳ-ի կողմից ստացված Համաձայնագրի Փոփոխություն թիվ 6-ի նախագծին, որը նախատեսում է լրացուցիչ 6 մլն 683 հազար դոլարի ֆինանսական հատկացումների իրականացում, որի դեպքում հատկացումներիընդհանուր գումարը կկազմի 51 մլն 41 հազար 565 դոլար: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով, դրամաշնորհ ստացողը պետք է մշակի քաղաքացիական ավիացիայի նոր օրինագիծ, սահմանի վերջինիս առնչվող ընթացակարգերը ,իրականացնի փոփոխություններ բնապահպանական և բնօգտագործման վճարների մասինօրենքում` Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարաններում օգտագործվող ստորգետնյա ջրիհամար ջրօգտագործման վճարը սահմանելով ծավալի 100%-ի չափով, ինչպես նաև ապահովի ջրիորակի և ջրօգտագործման թույլտվությունների տվյալների հասանելիությունը հանրությանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում վերոնշյալ Համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ի կողմից:
Անդրադարձ գյուղատնտեսության ոլորտին, ակնկալիքներին ու հանրապետությունում տեղադրված հակակարկտային կայաններին: ՏԿ և ԱԻՆ Արեմն Երիցյանն ու գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարության նիստի սկզբում կատարելով վարչապետի՝ նախորդ նիստի ժամանակ տրված հանձնարարականը: ՏԿ և ԱԻՆ Արեմն Երիցյանի տեղեկացմամբ, ՀՀ-ում տեղադրված են 412 հակակարկտային կայաններ, ԼՂՀ-ում՝ 72-ը, հակակարտկային կայանների ընդհանուր պահանջարկը կազմում է 5165:
ՀՀ երկու մարզերում՝ Սյունիքում և Գեղարքունիքում որևէ հակակարտային կայան տեղադրված չէ: Մնացած մարզերում, չանայած պահանջարկը չի բավարարում, այդուհանդերձ առաջնային տեղադրված հակակարտային կայաններ կան: Լսենք ՏԿ և ԱԻՆ Արմեն Երիցյանին Ձայն Հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ հակակարտային կայանների առաջնային պահանջարկը կազմում է 1021:
Տեղեկացնենք, որ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է հաշվարկել, թե առաջնային պահանջարկը ապահովելու համար որքան ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի տեղեկացմամբ, գյուղատնտեսական տարին բարենպաստ է, ջրամբարների լցվախծությունն էլ նախորդ տարվա համեմատ ավելի շատ է: Ինտենսիվ կարկտահարության վտանգը, սակայն, դեռ չի անցել, մինչև հուլիս այն կպահպանցվի՝ ՀՀ աշխարհագրական դիրքով պայմանավորված:
Իսկ այս տարի տեղացած կարկուտից հիմնականում վնասվել են ծիրանենիներն ու խաղողի այգիները: Նախարարը տեղեկացրել է, որ ժամանակակից աշխարհում կարկուտից պաշտպանվում են ոչ թե հակակարկտային կայանների, այլ՝ ցանցերի միջոցով: Կարապետյանը խոսել է Հայաստանում նման ցանցերի արտադրություն սկսելու անհրաժեշտության ու կարևորության մասին: Ոլորտի պատասխանատուի խոսքով, մեր երկրում էլ աստիճանաբար ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաները՝ անցում ոռոգման կաթիլային համակարգին, ժամանակակից ջերմոցային տնտեսություններ են կառուցվում:
Ցուցադրել ավելի
Back to top button