ՀասարակությունՑեղասպանություն 100

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կոչը ՄԱԿ անդամ պետություններին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

lenabadeyan
Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները որոշել են միախմբել իրենց ուժերը աշխարհին ստիպելու ուշադրություն դարձնել 100 տարի առաջ տեղի ունեցածին: Ասում են, միասնական գործունեությունը դեռ սկիզբն է: Որպես մեկնարկ ուղերձ են պատրաստել ՄԱԿ անդամ-պետությունների ղեկավարներին: Այսօր մի քանի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները հանրությանն են ներկայացրել իրենց ուղերձը:

 

 

Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պաշտոնական նամակով պատրաստվում են դիմել ՄԱԿ անդամ պետությունների ղեկավարներին: Խստորեն դատապարտելով Օսմանյան Կայսրությունում 1915 թվականին  հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը միաժամանակ առաջադեմ աշխարհից պահանջում են.

«Արդարության հաստատում ու Թուրքիայի տարածքում ապող ազգային փոքրամասնությունների իրավունքների վերահաստատում: Որպես ցեղասպանության հետեւանքներ տեսած, ժխտողականության ծանր արդյուքները գիտակցող ազգերի ներկայացուցիչներ կոչ ենք հղում ՄԱԿ անդամ-պետությունների դսպաններին բարձրաձայնելու եւ դատապարտելու Օսմանյան Թուրքիայում 100 տարի առաջ իրականացված Ցեղասպանություն ոճիրը՝ ակնկալելով համարժեք գնահատական մարդկության դեմ իրականացված այդ ծանրագույն հանցագործության»:

Ուղերձը ներկայացնելու համար լրագրողների հետ հանդիպման էին եկել ասորական, հունական, հրեական եւ եզդի համայնքների ներկայացուցիչները: Կոչն ընթերցելուց հետո  ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ  Խոսրոեւը հստակեցրել է՝ բոլոր նյութական պահանջները ուղերձի տողակատում են: Կարծում է, Թուրքիային նյութական եւ հողային պահանջները ներկայացնելու համար դեռ ժամանակը չի եկել:

«Կարեւորը անկարեւորից պետք է տարբերել: Իմ կարծիքով, երբ բանը հասնի դրան այդ հարցերն ինքն իրան կբարձրանան: Չեմ ուզում թաքցնել, որ Թուրքիան հանկարծ որոշի վաղը այդ հողերը տա, ինչու՞ եք զարմանում: Դուք պատրա՞ստ եք այդ հողերը վերցնել: Տալիս է հողատարածքներն ու հետը տալիս է 20 միլիոն քրդերին, որ ապրում են հայկական Վանում, Ղարսում, Սարի Ղամիշում; Ի՞նչ ենք անելու, մեկ էլ մի լավ օր մեր նախագահը դառնալու է մի քուրդ»:

Այսպիսի լավատեսն, ի դեպ՝ այսօր միայն Ռազմիկ Խոսրոեւն էր: Նրա կողքին նստած Սիաբանդ Բաքոյանը՝ եզդի համայնքի ներկայացուցիչը, սեփական ազգի փորձի վրա գիտի, որ չդատապարտելը բերում է նոր հանցագործությունների: Տվյալ դեպքում խոսքը մերձավոր Արեւելքում եզդիների զանգվածային ոչնչացման մասին է, որը սկսվել է 2014 թվականի օգոստոսի 2-ից:

Եզդի համայնքի ներկայացուցիչը Եվրոպային եւ Միացյալ նահանգներին է մեղադրում գրոհայիններին զինելու համար: «Այնքան զենք են բաժանել, որ հիմա չեն կարող վերահսկել»,- ասում է Սիաբանդ Բաքոյանը: Իսկ հրեական համայնքի ներկայացուցիչ, «Մագեն Դավիդ» թերթի խմբագիր Ադելինա Լիվշիցը խոստովանում է՝ Իսրայելում շատերն ընդունում են, որ եղել է հայերի ցեղասպանություն, ընդունելու համար բարոյական սկզբունքներն էլ կան, բայց պետք չէ մոռանալ քաղաքականության եւ աշխարհաքաղաքականության մասին, առավել եւս, որ Լիվշիցը համոզված է՝ Իսրայելի խոսքը Թուրքիայի համար մեծ հեղինակություն չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button