Հասարակություն

16- րդ թաղամասում բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերված տղամարդը հիվանդանոցում մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1972 թվականի ծնված տղամարդու սպանության դեպքի առթիվ։

2015թ. հունիսի 3-ին` ժամը 00:10-ի սահմաններում,  Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ շենքի մոտակայքից շտապօգնության 22 անձնակազմով  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել  ինքնությունը չպարզված տղամարդ՝ պարանոցի, կրծքավանդակի, վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքերով։  Ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցում մահացել է՝ գիտակցության չգալով:

Դեպքի կապակցությամբ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել է սպանվածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է։ Քննությամբ միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button