Տնտեսական

Մեկնարկում է նոր դրամաշնորհային ծրագիր

hasmikdilanyan
4 համայնք՝ դիմումատու  21 համայնքներից: Մեր երկրում  նոր դրամաշնորհային ծրագիր է մեկնարկում: Գումարները յուրաքանչյուր համայնքում կկազմի մինչև հինգ հազար եվրո: Եվրոպայի խորհրդի կողմից իրականցվող ծրագրին ֆինանսապես  աջակցում է  Դանիայի կառավարությունը, որն իր մանդատի մեջ ունի նաև տեղական ժողովրդակավարությանն աջակցելու ծրագիր: «Առաջին անգամն է, որ Եվրոպայի խորհուրդը դրամաշնորհ է տրամադրում»,- հայտարարել է  Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան  և ընդգծել՝ հուսով ենք, որ ճիշտ համայնքներ ենք ընտրել»: Իսկ  համայնքների ընտրությունը կատարել է  Տարածքային կառավարման ու արակաարգ իրավիճակների նախարարության , Եվրոպայի խորհրդի տեղական ու ստրասբուրգյան աշխատակիցներից, ինչպես նաև միջագային փորձագետներից կազմված հանձնաժողովը:


Ախթալա, Արթիկ, Վարդենիկ, Ուրցաձոր չորս համայնք՝ ՀՀ չորս մարզերից: Ըստ առաջնահերթության ու տեղական բնակիչների ցանկության մինչև հինգ հազար եվրո գումարը կուղղվի համայնքների զարգաղման ծրագրերին:   Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը  խոստովանում է՝ ինչպես ՀՀ մյուս մարզերի, իր ղեկավարած  քաղաքի բնակիչներն էլ գրեթե չեն մասնակցում համայնքի զարգացմանը:

Թե կոնկրետ  ինչին կուղղվեն  նախատեսվող գումարները, դեռ պարզ չէ, սակայն, համայնքի ղեկավարին մտահոգում է  կանանց շրջանում գրանցված  գործազրկության բարձր մակարդակը: Ի տարբերություն Ախթալայի, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում արդեն գիտեն, թե  կոնկրետ որ ուղղությամբ են ծախսելու գումարները: Զրուցակիցս Ուրցաձորի ղեկավար   Ռաֆիկ Անդրեասյանն է,  համայնքի ղեկավարը խոստովանում է՝   համայնքն ունի բազմաթիվ խնդիրներ, ոռոգման  ու   խմելու ջրի հետ կապված դժվարություններ կան, գյուղի մի մասը նաև բնական գազ չունի: Այդուհանդերձ որոշել են ընդառաջել  համայնքի դպրոցահասակ երեխաներին ցանկությանն ու  դրամաշնորհով նախատեսված  շուրջ հինգ հազար եվրո գումարը ծախսել՝ ըստ բնակչության առաջարկների: Իսկ  դպրոցականների ամենամեծ ցանկությունը մարզահրապարակ ունենալն է:

Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրին ֆինանսապես  աջակցում է  Դանիայի կառավարությունը, որն իր մանդատի մեջ ունի նաև տեղական ժողովրդակավարությանն աջակցելու  ծրագիր:  «Առաջին անգամն է, որ Եվրոպայի խորհուրդը դրամաշնորհ է տրամադրում  գործընկերներին»,- ասում է  Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան    և ընդգծում՝ հուսով ենք, որ ճիշտ համայնքներ ենք ընտրել»:  Նատալյա Վուտովան 12 տարի առաջ էլ է այցելել Հայաստան,  կարծում է, որ առաջնահերթ լուծման կարիք ունեն բնապահպանական խնդիրները ; Իսկ ամենակարևորը քաղաքացիների մասնակցության խթանումն է տեղական բյուջեների   ձևավորմանը:

ԱԻ և ՏԿՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը նույնպես նշում է՝ չնայած  օրենսդրորեն ամրագրված է, որ բնակիչները պետք է մասնակցեն համայնքներին վերաբերող որոշումների կայացմանը, սակայն, վերջին երկու տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակիչները իրականում չեն մասնակցում համայնքային որոշումների կայացմանը: Աշոտ Գիլոյանը նաև առաջարկում է,  20 հաղարից ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու նիստերի օնլայն հեռարձակումն ապահովել: Գուցե  դրամաշնորհով հնարավոր լինի սկսել Ախթալա ու Արթիկ քաղաքներից: Ցանկության դեպքում նախաձեռնությանը կարող են միանալ  նաև գյուղական համայնքները:

Ցուցադրել ավելի
Back to top button