Հասարակություն

Մեկնարկել են «Ջահուկյանական ընթերցումները»

sonahakobyan
Մեկնարկել են «Ջահուկյանական ընթերցումները»: ԳԱԱ նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել  «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային ամենամյա գիտաժողովի լիագումար նիստը: Այս տարվա նիստը հոբելյանական է: Այն 10-րդն է և նվիրված է ականավոր բանասեր, լեզվաբան, հայագետ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի 95-ամյա հոբելյանին: Նիստի ընթացքում եղել են ողջույնի խոսքեր և զեկուցումներ՝ նվիրված մեծ գիտնականի կյանքին ու գործունեությանը:

 

Բանասեր, լեզվաբան, հայագետ Գևորգ Ջակուկյանը անգնահատելի նպաստ է բերել հայ նորագույն լեզվաբանության հիմնադրման գործին: Նա թողել է գիտական պատկառելի ժառանգություն: Եվ ահա 2006 թվականից ամեն տարի կազմակերպվում են «Ջահուկյանական ընթերցումներ»-ը, որն այս տարի միջազգային բնույթ ունի: Բացի այդ այս տարվա գիտաժողովը  հոբեկյանական 10-րդ նիստն է և նվիրվում  հայագետ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի 95-ամյա հոբելյանին, նշեց ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

Լրագրողի հարցին, թե այս տարիների ընթացքում լեզվի վերաբերյալ քննարկումները ինչ արդյունք են տվել, որն է եղել գլխավոր ձեռքբերումը, լեզվի ինստիտուտի տնօրենը պատասխանեց, որ մենք պետք է առաջին հերթին կարողանանք տարբերակել հայերենը գրական հայերեն հասկացությունից:

Վերադառնալով Ջահուկյանական ընթերցումներին նշենք, որ հայտնի լեզվաբանին նվիրված միջոցառմանը մասնակցում էին  ԳԱԱ նախագահության անդամներ, հանրապետության գիտակրթական, մշակութային ոլորտների անվանի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նշենք,որ «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովը իր աշխատանքները կշարունակի նաև հունիսի 4-ին և 5-ին Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Զեկուցումներով հանդես կգան շուրջ 4 տասնյակ գիտնականներ:

Ցուցադրել ավելի
Back to top button