Միջազգային

Ղրիմ, Էբոլա, ԻՊ. աշխարհի սպառնալիքները՝ ըստ Մերկելի

marlenahovsepyan

Ղրիմ, Էբոլա, «Իսլամական պետություն». Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G7 գագաթնաժողովի շեմին հրապարակել է համաշխարհային հանրությանը սպառնացող գլխավոր վտանգները: lenta.ru- ի  փոխանցմամբ՝ կանցլերը կանադական Globe and Mail թերթում հրապարակած հոդվածում, գրել է, որ «Մեծ յոթնյակին» մտահոգում է ոչ միայն անդամ պետությունների բարգավաճումն ու տնտեսական կայունությունը, այլ նաև ընդհանուր արժեքները, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պահպանումը:

«Մի՞թե կարելի էր պատկերացնել, որ սառը պատերազմից 25 տարի անց կարգը Եվրոպայում կխախտվի Ղրիմի բռնակցմամբ: Կամ` որ Էբոլա վիրուսի տարածումը կկարողանա արգելակել աֆրիկյան երկրների զարգացումը, իսկ Մերձավոր Արևելքում իսլամիստական ահաբեկչական խմբավորումը կփորձի խալիֆաթ ստեղծել երկու պետությունների տարածքում»,- գրել է Մերկելը:

ԳԴՀ կանցլերը վստահություն է հայտնել, որ այդ բոլոր հարցերը, որոնք օրակարգում են, «համաշխարհային հանրության պատասխանն են պահանջում»:

G7 գագաթաժողովը տեղի կունենա հունիսի 7-8-ը Գերմանիայում՝ բավարական Էլմաու դղյակում։

Կրեմլը հակադարձում է Մերկելին

Կրեմլը մեկնաբանել է կանադական պարբերականում կանցլերի հրապարակ հոդվածը, որում Մերկելը Ղրիմի բռնակցումը անվանել է համաշխարհային սպառնալիք: «Գերմանիայի կանցլերն իր տերմինաբանության մեջ սխալ է թույլ տվել, ոչ թե բռնակցում այլ միացում: Աշխարհակարգի համար սպառնալիք էր ոչ թե Ղրիմը, այլ այն պահը, երբ ժողովրդավարական Եվրոպան օրհնեց եվրոպական երկրներից մեկում կատարված իշխանափոխությունը»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ցուցադրել ավելի
Back to top button