Հասարակություն

Հանրային դրամահավաք՝ սահմանամերձ համայնքների զարգացման համար

lusinevasilyan

Աջակցություն կին ֆերմերներին հանրային  դրամահավաքի միջոցով. նախաձեռնությունը OXFAM  և   One Armenia կազմակերպություններինն է, նրանք ծրագրում են   հավաքված միջոցներն ուղղել խիստ կոնկրետ նպատակի` Տավուշի մարզի սահմանամերձ 4 համայնքներում  ջերմոցների կառուցմանը: Օքսֆամը նման փորձ ունի, կառուցի հայաստանյան գրասենյակի տնօրենը այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց, որ մինչ այժմ իրականացվածը հաջող փորձ է։

Օքսֆամի « Տնտետսական արդարություն» ծրագիրն իրականացվում է Տավուշի և Վայոց ձորի մարզերում:  Ծրագրի շրջանակներում արդեն հիմնադրվել է 18 գյուղատնտեսական կոոպերատիվ, շահագործման է հանձնվել մրգի և բանջարեղենի մթերման սառնարանային 4 համալիր, կառուցվել է 21 ջերմոցային տնտեսություն: Կազմակերպության ներկայացուցիչներն ասում են, որ նպատակը մանր ֆերմերային տնտեսություններին աջակցելն է, բայց՝ կանանց միջոցով:

«Հիմնական շեշտը կին ֆերմերներին աջակցելու վրա է, իրավազորելու, նրանց համար տնտեսական հնարավորություններն ավելի մեծացնելու , ինչպես նաև համայանքում նրանց սոցիալական դերակատարումը մեծացնելու համար»,- ասում է OXFAM –ի հայստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտ Հակոբյանը։

Նոր նախաձեռնությունը, որի մասին խոսում է նա, խիստ կոնկրետ խնդիր ունի՝ Տավուշի մարզի 4 համայքներում՝ սահմանամերձ Գետահովիտում, Դիտավանում, Այգեհովիտում և  Սարիգյուղում,  կառուցել 4 ջերմոցային տնտեսություն: Սա նախնական հաշվարկներով՝ յուրաքանչյուր համայնքում աշխատանքով կապահովի 15 կին ֆերմերի, 7-8 տ լրացուցիչ արտադրանք և մոտ 1.5 մլն դրամ հավելյայլ եկամուտ ունենալու հնարավորություն կտա:

Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրենը կարևորում է նաև նախաձեռնության սոցիալական բաղադրիչը: «Դրանք ոչ միայն ջերևմոցներ են, արտադրամասեր, այլ նաև սոցիալական նախաձեռնություններ: Այդ տնտեսությունների արտադրանքի կամ եկամտի  40 տոկոսն ուղղվում է համյանքի կարիքները բավարարելուն: Օրինակ՝ միրգ, պահածոները ուղղվում են դպրքոցներին կամ մանկապարտեզներին»:

Որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի,  2 կազմակերպություննեը հանրային դրամահավաք են նախաձեռնել: Այն սկսել են մայիսի 4-ին, ավարտելու են հունիսի 14-ին: Անհրաժեշտ է  հավաքել մոտ 40 հազար դոլար, 10 հազարն արդեն կա:

Հենց կանանց աջակցելու կամ կանանց միջոցով կոնկրետ համայնքների տնտեսական ակտիվությունը մեծացնելու մասին OXFAM –ի հայաստանյան գրասենյակի տնօրենը մի հետաքրքիր դիտարկում  է անում:  Ասում է՝ փորձարկել են և խառը, եւ միայն կանանցից կազմված կոոպերատիվները: Պարզվում է՝ երկրորդ խմբում դրականն ավելի շատ է:  «Մենք այսպիսի միտում տեսանք. խառը կոոպերատիվներում տղամարդիկ իրենց ձեռն են վերցնում կառավարումը, փողը: Կանայք ավելի ազնիվ ու թափանցիկ են աշխատում և միշտ հաշվետու են»:

Ցուցադրել ավելի
Back to top button