ՀասարակությունՑեղասպանություն 100

Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողական խորհուրդը հակաթուրքական բանաձև է ընդունել

Ամերիկյան Կալիֆոռնիայի համալսարանի Սանտա Կրուզի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը գաղտնի քվեարկությամբ բանաձև է ընդունել, որն արգելում է 72.6 մլն դոլար արժողությամբ համալսարանական պարտատոմսերի ու այլ ներդրումների կատարում Թուրքիայի Հանրապետությունում: Ուսանողական խորհրդի նման որոշումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի իշխանությունների վարած ժխտողական քաղաքականությամբ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Կալիֆոռնիայի համալսարանի կողմից թուրքական կառավարությունում ներդրումներ անելու դեմ հանդես են եկել ոչ միայն Սանտա Կրուզի մասնաճյուղի ուսանողները, այլև Հայ ուսանողների ասոցիացիան, հայ համայնքի ներկայացուցիչները:

«Տվյալ բանաձևի ընդունումը ցույց տվեց Թուրքիային, որ հայ ժողովուրդը չի պատրաստվում նահանջել, քանի դեռ իրենք չեն ճանաչել Ցեղասպանությունը»,-նշել է Հայ ուսանողների ասոցիացիայի անդամ Կամի Կահվեջյանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ընթացիկ տարվա առաջին կեսին ներդրումների հետ կապված նման հակաթուրքական բանաձև է ընդունել նաև Կալիֆոռնիայի համալսարանի 5 մասնաճյուղ:

Ցուցադրել ավելի
Back to top button