Հասարակություն

Ինչպես պաշտպանվել ալերգիաներից

aidaavetisyan
Ալերգիկ հիվանդությունները  Հայաստանում սկսել են մեծ տարածում ստանալ և՛ մեծահասակների, և՛ փոքրերի շրջանում: Ալերգոլոգ Զարուհի Կալիկայնը նշել է դրա պատճառներն ու  հորդորել նախանշանները  նկատելու դեպքում դիմել  բժշկի, քանի որ այն հետագայում կարող է սրվել և  վերածվել  բրոնխիալ ասթմայի: Բժշկի խոսքով՝ ուսանողական երիտասարդության շրջանում կատարված սկրինինգային հետազոտությունը ցույց է տվել, որ  Հայաստանում այս հիվանդության վերաբերյալ իրազեկվածության մակարդակն ու  բժշկի դիմելիությունը  ցածր է:

 

 

 

Ալերգիան օրգանիզմի զգայունությունն է  շրջակա միջավայրի որոշ գործոնների  նկատմամբ: Ալերգիկ հիվանդությունները  լայնորեն տարածված են,   ինչպես ամբողջ աշխարհում,  այնպես էլ Հայաստանում և ալերգոլոգ  Զարուհի Կալիկյանի տեղեկացմամբ, հիվանդությունը տարեցտարի  ավելանում է:  Սեզոնային ալերգիաների դեպքում հիմնական ալերգենը համարվում  է բույսերի ծաղկափոշին և հիվանդությունն ուղեկցվում է    հարբուխով, որն էլ հաճախ շփոթության մեջ է գցում մարդուն:

«Քթահոսությունը, փռշտոցները հատկապես առավոտյան ժամերին, քանի որ այդ ժամերին է ծաղկափոշին առավելապես  կոնցետրացված օդի մեջ: Իսկ աչքերի քորը, որն ուղեկցվում էնաև աչքի ախտահարմամբ, լինում է նաև աչքերի քոր, արցունքահոսություն, քթի փակվածություն, որն էլ գիշերային ժամերին խանգարում է հիվանդի քունը»:

Այս ախտանիշերը նկատելուն պես բժիշկը հորդորում է  հիվանդներին դիմել բժշկի,  նախապատվությունը չտալ  տնային պայմաններով բուժմանը, քանի որ այն հետագայում կարող է սրվել և հանգեցնել բրոնխիալ ասթմայի: Ալերգիաներից պաշտպանվելը դժվար է, քանի որ մեզանից չէ  կախված ծաղկափոշիների  մակարդակի վերահսկողությունը:  Հիվանդությունը բուժվող է: Սակայն առաջնահերթորեն  պետք է պարզել՝ ինչի նկատմամբ ունեն ալերգիա և ճշտել սեզոնայնությունը, ասում է  մասնագետը:

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը, ժառանգական նախատրամադրվածությունը, անորակ սնունդը նպաստում են ալերգիաների առաջացմանը:   Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝  ալերգիայով տառապում է  զարգացած երկրների բնակչության մոտ  50 տոկոսը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ մոտ  ալերգիկ երևույթները տարածված են  բնակչության  15-16 տոկոսի շրջանում: Ալերգիան համարվում է դարի հիվանդություն, քանի որ այն  չունի  տարիք և կարող է առաջանալ ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրերի մոտ:  Ալերգոլոգ Զարուհի Կալիկյանի խոզսքով՝ մեզ մոտ հիվանդությունը տարածված է նաև երեխաների  շրջանում, սակայն սննդային ալերգիաների  տեսքով:

Աովորաբար այն երեխաները, ովքեր ունեն ալերգիաներ,  հետագայում հավանակությունը մեծ է, որ կունենան ալերգիկ ռիմիտ, ինչն էլ բարձիթողիության արդյուքնում կվերածվի բրոնխիալ ասթմայի:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button