ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԳ նախարար.Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշում եղել է

arminegevorgyan

ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր երկկողմ հանդիպումից հետո պատասխանեցին հայաստանյան լրատվամիջոցների հարցերին։

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ակնկալում են տեղաշարժ: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս հայտարությանը նշեց, որ պետք է պարզեն, թե ում կողմից են սպասում տեղաշարժ՝ միջազգային հանրությա՞ն, թե՞ հենց իրենց կողմից, քանի որ մինչ այսօր Ադրբեջանը բավական ապակառուցողական և անիրատես դիրքորոշում էր դրսևորում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Նախարարը հիշեցրեց Ռիգայում տեղի ունեցած միջադեպը, երբ Եվրամիության երկրների ղեկավարությունը, Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրների ղեկավարները, բացի Ադրբեջանից համաձայնվեցին մի ձևակերպման հետ, որը վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նախարարի խոսքով, այդ ձևակերպմամբ բոլոր երկրներն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին:

Արտաքին գործերի նախարարը անդրադարձավ նաև Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը:

Լրագրողի հարցին, թե ի վերջո, ինչ եղավ Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, նախարարը պատասխանեց, որ նման որոշում եղել է:

«Կարող եմ վերահաստատել, որ եղել է Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշումը: Դա տեղադրված է նաև իրենց կայքում: Ես կարող եմ վերահաստատել նաև, որ ԱԳՆ-ն ողջունել է Բրազիլիայի սենատի այդ որոշումը»,- ասաց նա:

Ցուցադրել ավելի
Back to top button