Մշակույթ

Բրիտանական «Անատեմա» ռոք խմբի համերգը՝ այսօր (տեսանյութ)

alisagevorgyan
Բրիտանական «Անատեմա» ռոք խումբը Երևանում է և այսօր հանդես կգա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում: Մինչ խմբի ելույթը, բեմում հանդես կգա «The Beautified project» հայկական ռոք խումբը: Խմբի մենակատար Անդրե Սիմոնյանն այսօր նշել է, որ դեռ պատանեկության տարիներից հետևել է «Անատեմայի» գործունեությանը և խումբը մեծ ազդեցություն է ունեցել իր երաժշտական ճաշակի  ձևավորման վրա:

 

One Production  ընկերության նախաձեռնությամբ  և հրավերով  ոչ միայն Երևանում, այլև տարածաշրջանում առաջին անգամ այսօր հանդես կգա Բրիտանական «Անատեմա» ռոք խումբը: Համերգին նախորդած մամլո ասուլիսում, ցավոք, խբի երաժիշտներից որևէ մեկը ներկա չէր:

«Anathema» խումբը ստեղծվել է 1990 թվականին Լիվերպուլ քաղաքում: Խումբը դետ-դում ոճից աստիճանաբար անցել է պրոգրեսիվ ռոքի: Խմբի վերջին ալբոմներում զգացվում է Pink Floyd խմբի ազդեցությունը: Բրիտանական Paradise Lost և My Dying Bride խմբերին զուգահեռ Anathema-ն դետ-դում (մետալի էքստրեմալ ուղղություն) ժանրի հիմնադիրներից մեկն է համարվում: Երևանյան բեմում «Անատեմայի» համերջից առաջ այսօր նույն բեմում հանդես կգա «The Beautified project» հայկական ռոք խումբը: Խմբի մենակատար Անդրե Սիմոնյանն ասում է, որ «Անատեմայի» գործունեությանը հետևում է 15 տարեկանից և խումբը մեծ ազդեցություն է ունեցել իր երաժշտական ճաշակի ձևավորման վրա:

anathema1 anathema anathema11

Ցուցադրել ավելի
Back to top button