ԿարևորՍպորտ

Ամերիկացի քննիչները պարզում են, թե ինչու են Ռուսաստանն ու Կատարն ընտրվել ֆուտբոլի աշխարհի առաջնության վայր

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայում՝ ՖԻՖԱ- ում, կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակում  մտադիր է պարզել, թե ինչու է կազմակերպությունը ֆուտբոլի աշխարհի 2018 եւ 2022 թթ առաջնությունները վստահել Ռուսաստանին եւ Կատարին։ «Ռոյթեր» գործակալությանը այս տեղեկությունը հայտնել է ՀԴԲ- ի աղբյուրը, որը չի ցանկացել հրապարակել անունը։

ՀԴԲ- ում պաշտոնական մեկնաբանություն այս լուրին չեն տվել։ «ՀԴԲ- ն չի հաստատում, չի հերքում կամ որեւէ կերպ չի մեկնաբանում ընթացող քննությունը»,- ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են բյուրոյից։

Ցուցադրել ավելի
Back to top button