Մշակույթ

Sotheby’s- ը աճուրդից հանեց Այվազովսկու նկարը՝ Ռուսաստանի հորդորով

Sotheby’s  աճուրդից Մոսկվայի խնդրանքով հանվել է Հովաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը։ Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին, որ նկարը գողացվել էր :

BBC-ի հաղորդմամ՝  ծրագրվում էր նկարը աճուրդի հանել այսօր՝ Լոնդոնում: Ավելի վաղ՝  Ինտերպոլի ռուսական բյուրոն դիմել էր բրիտանական ոստիկանությանը՝ խնդրելով չեղյալ հայտարարել աճուրդը:

Ռուսական կողմի տեղեկությունների համաձայն՝ նկարը գողացվել էր 1997 թվականին Մոսկվայում՝ մասնավոր հավաքածուից: Այվազովսկու այս կտավը գնահատվում է 2-3 միլիոն դոլար։

Ցուցադրել ավելի
Back to top button