Միջազգային

2016 թ-ին Եգիպտոսը կմիանա ԵՏՄ-ին

marlenahovsepyan
Եգիպտոսը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ձևավորման մասին հայտ է ներկայացրել: Ռուսաստանի Առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովն այսօր հայտնել է, որ Մոսկվան ուսումնասիրում է հայտը՝ դրան ընթացք տալու նպատակով: «Եգիպտոսն այսօր պաշտոնապես  հայտ է ներկայացրել, մենք կցուցաբերենք համապատասխան աջակցություն այդ երկրին, մենք շահագրռիռ ենք նման համագործակցությամբ»,- “Россия-24”-ի եթերում ասել է Մանտուրովը:

Իր հերթին Մոսկվայում Եգիպտոսի դեսպան Մոհամեդ Էլբադրին  Sputnik հեռուստաընկերությանն ասել է, որ Կահիրեն հուսով է Եվրասիական տնտեսական միությանը միանալ արդեն 2016 թվականից: «Կարծում եմ գործընթացը կտևի 12-18 ամիս», ասել է դիվանագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button