Բուժսպասարկումը ՔԿՀ -ում օպերատիվ չի իրականացվում.իրավապաշտպան


Լրացված 16.04-ին
Այսօր մեկնարկեց «Առողջության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Նպատակն է ամրապնդել մարդու իրավունքները` բարելավելով բուժծառայության, այդ թվում հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրումը հայաստանյան բանտերում: Իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս են բարձրաձայնել բանտերում բուժսպասարկման ոչ պատշաճ կազմակերպման, համապատասխան մասնագետների բացակայության մասին: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշում է, որ բուժտեխնիկայի հագեցվածության և կադրային խնդիրներ կան: Ըստ նրա՝ առաջին հերթին որակյալ բժիշկները չեն ցանկանում աշխատել քրեակատարողական հիմնարկներում, պատճառը նաև ցածր աշխատավարձն է: Այս ծրագրի ներդրմամբ նախատեսվում է բարելավել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը և վերապատրաստել անձնակազմը: