Մշակույթ

Մահմեդականության եւ քրիստոնեության բարոյական նմանությունները՝ ըստ իրանցի մտածողների

aidaavetisyan

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության  դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցությամբ թարգմանվել են «Հիսուն իրավունք՝ ըստ Ալի Էբն Հոսեյնի», «Իմաստախոսությունների գիրք Մարիամի որդի Հիսուսի», Մոլավիի «Մասնավիի պատումները» գրքերը։ Գրքերում  ներկայացվում են  մահմեդականության ի ու քրիստոնեության  բարոյական տեսանկյունից  նմանությունները։

Հայաստան- Իրան մշակութային  երկխոսոություն. ;արսկերենից հայերեն են  թարգմանվել  «Հիսուն իրավունք՝ ըստ Ալի Էբն Հոսեյնի», Մոլավիի՝  «Մասնավիի պատումները» և «Իմաստախոսությունների գիրք՝ Մարիամի որդի Հիսուսի» գրքերը:  Վերջինում ներկայացվում են դատողական ու գիտական, գաղափարական  ու բարեպաշտական  իմաստախոսությունների  վերաբերյալ  մանրամասն  մեկնություններ, Բարձրյալ Աստծո կողմից նրանց տրված խրատներ ու պատվիրաններ։

Անդրադարձ է կատարվում մարդու մահվանը, հոգու  համբարձմանը, աշխարհի վախճանին, ահեղ  դատաստանի օրվան, հարության անխուսափելիությանը, անդրշիրիմյան կյանքի գոյությանն ու մարգարեների վերադարձին։ Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ  Ղազի Ասքյարին  նշեց, որ  իսլամն ու  քրիստոներությունն ունեն բազում ընդհանրություններ և այս գիրքը  մեծ հնարավորություն է  հայ ընթերցողի համար՝ ծանոթանալու  երկու կրոնների նմանություններին։

Ղուրանում  շեշտվում է,  որ  յուրաքանչյուր մահմեդական իր մարգարեներից բացի կարող է  հավատք տածել նաև  այլ մարգարեների հանդեպ և առաջին հերթին Հիսուս Քարիստոսի նկատմամբ, նշում է   հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը և շեշտում՝ այսօրինակ   ընդհանրությունների  շնորհիվ աշխարհում հնարավոր կլինի մեծ գործեր  կատարել։

«Ձեզ հայհոյողին՝  բարևե՛ք, թշնամաբար վերաբերվողին՝ վերաբերվեք արդարացի, վատություն անողին՝ ցանկացեք լավը»,- մեջբերելով Հիսուս Քրիստոսի պատգամները՝ Ղազի Ասքյարին  նշեց,  դրանք  ներկայսի աշխարհի համար  շատ կարևոր են:  Քանի որ  ծայրահեղականները չեն խնայում ո՛չ մահմեդականին, ո՛չ քրիստոնյային:

Իսկ «Հիսուն իրավունք՝ ըստ Ալի Էբն Հուսեյնի» գիրքը իրավունքի մասին է՝ իսլամի տեսակետից: Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը խորհուրդ տվեց  ընթերցել այն  և համեմատել մարդու  իրավունքների պաշտպանությունն ինչքանով է համապատասխանում գրվածին:

Երրորդ գիրքը  Մոլավիի՝ «Մասնավիի պատմությունները» և առհասարակ նրա ստեղծխագործությունները  գլխավորապես վերցված են  Ղուրանից կամ էլ կրոնի մեծերի ավանդապատումներից: Ուստի կարելի է ասել, որ  դրանց զգալի մասը իսլամի դասերն են, ասում է թարգմանիչ Էմմա Բեգիջանյանը: «Բարոյականություն, կրոն, փիլիսոփայություն. այսպիսի  մեծ  գործ թարգմանելու պատասխանատվություն ստանձնելը  շատ դժվարին մեծ գործ է: Սակայն հուսով եմ, որ արածս  կընդունվի, քանի որ Մոլավին այն  բանաստեղծը չէ, որ  հնարավոր է ռիսկ անել թարգմանել»,- ասում է նա։

Ներկաները հանդիպամն վերջում  հույս հայտնեցին, որ այս համագործակցությունը կունենա  իր շարունակությունն ու  լավագույն պտուղները կդրվեն  հայ և իրանցի  ընթերոցի սեղանին:

Ցուցադրել ավելի
Back to top button