Հասարակություն

Հայ կոչվելու իրավունքը՝ հոգեւոր անվտանգության տեսանկյունից

alisagevorgyanhasmikdilanyan

«Որպես քրիստոնեական ժառանգության կրող Հայ առաքելական եկեղեցին հոգևոր առումով էլ այսօր իրավատեր է այս երկրին և ժողովրդին»,-ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հայեցակարգային» գրասենյակի ղեկավար Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը: Նրա համոզմամբ՝ դաշտը կարգավորման կարիք ունի և դա պետք է սկսել օրենքներից: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը  հոգևոր անվտանգության խնդիրը դիտարկում է այլ տեսանկյունից: Ավելի շուտ նա բարձրացնում է հարցեր՝առաջարկելով միասին խորհել ու  անել համապատասխան հետևություններ:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  «Հայեցակարգային» գրասենյակի ղեկավար  Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը մեր երկրի հոգևոր անվտանգությունը բաժանում է երեք հիմնական շերտերի: Առաջինը՝ սոցիալ-տնտեսական շերտն է, որտեղ կուտակված են չլուծված խնդիրների մեծ մասը: Երկրորդ շերտը՝ բարոյական-բարոյագիտական արժեքներն են, որոնք ծնում են բախումներ հասարակության  ներսում: Երրորդը հոգևոր շերտն է: Ըստ Բագրատ Եպիսկոպոսի՝ հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում առ այսօր լուծված չէ կրոնական կազմակերպությունների խնդիրը: Ներկայացնելով այս  հարցում Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը, ընդգծում է.

«Հայ եկեղեցին դեմ չէ խղճի ազատությանն ու դեմ չի գործում որևէ կրոնական շարժման: Հայ եկեղեցին ընդամենը մեկ առաքելություն ունի, դա իր հոգևոր քարոզչության ծավալումն է՝ հավատալով այն ճշմարտությանը, որը ոչ միայն ավանդվել է, այլև ապրվում է այսօր»:

«Խղճի ազատության սահմաններում դաշտը պետք է կարգավորել և առաջին հերթին դա պետք է սկսել օրենսդրական ոլորտից»,-ասում է առաքելական եկեղեցու սպասավորը: Ըստ նրա՝ կրոնական դաշտում պետք է ստեղծել վերահսկողական մեխանիզմներ, ինչպես նաև  հստակեցնել սահմանագիծը՝ խոսքի ազատության ու հոգեորսության միջև: «Որպես քրիստոնեական ժառանգության կրող  Հայ առաքելական եկեղեցին  հոգևոր առումով էլ այսօր իրավատեր  է այս երկրին և ժողովրդին»,-ասում է Բագրատ Եպիսկոպոսը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հոգևոր անվտանգության խնդիրը դիտարկում է միանգամայն այլ տեսանկյունից: Ավելի շուտ նա բարձրացնում է հարցեր՝առաջարկելով  միասին խորհել ու  անել համապատասխան  հետևություններ:

Ըստ ազգագրագետի մենք խնդիր ունենք հասկանալու՝ մեր հակաքաղկեդոնիկ պայքարը պետք էր արդյոք այդքան զուգակցել  ազգային ինքնության հետ: Պետք էր արդյոք միշտ հային հայ համարել  հակաքաղկեդոնիկ լինելու համար և բոլոր քաղկեդոնիկ հայերին մերժել որպես հայ: Հրանուշ Խառատյանի տեղեկացմամբ՝ Բյուզանդիայի տարածքում  օսմանյան կայսրության շրջանում  մահմեդականությունն առաջինն  ընդունեցին հենց քաղկեդոնիկ հայերը, որոնք լքված էին և հայ եկեղեցու կողմից և քաղկեդոնիկ: «Այս ճանապարհով իսլամացած քանի միլիոն հայ ունենք  մենք»,-հարցնում է Հրանուշ Խառատյանը:

Հրանուշ Խառատյանի բարձրացրած երկրորդ խնդիրը առնչվում է ներկա իրականությանը և վերաբերում է Թուրքիայում բնակվող իսլամացած հայերին:

Ցուցադրել ավելի
Back to top button