Հասարակություն

Ինչպես կազմակերպել ամառային հանգիստը. հուշում է աստղաբան–էզոթերիկը

sonahakobyan
Սեպտեմբերից մինչև տարեվերջ բավականին բուռն ժամանակաշրջան է սպասվում՝ կապված արևի և լուսնի խավարումների, ինչպես նաև մոլորակնոերի փոքրիկ շքերթի հետ, այսօր ասել է Աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը: Այս կարևոր իրադաձությունները սպասվում են հաջորդաբար սեպտեմբերի 13-ին, սեպտեմբերի  28-ին և  հոկտեմբերի 16-ին: Էներգետիկ նման ծանր էներգետիկ հոսանքներին դիմակայելու համար հարկավոր է ամառային հանգիստն անցկացնել բովանդակալից՝ իհարկե հաշվի առնելով նաեւ աստղաբանական որոշակի կանոններ:

 

Առջևում ամառային արձակուրդներն են ու թերևս շատերին է մտահոգում այն հարցը, թե ինչպես կազմակերպել այդ հանգիստը: Աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանն առաջարկում է հետևել աստղաբանների կանխատեսումներին և կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ներքո ծնվածիներին հուշում, թե հանգստի որ տեսակն է հորոսկոպի տվյալ  նշանի համար առավել ճիշտ ամառային արձակուրդները կազմակերպելու համար: Այսպիսով՝  խոյերին աստղաբան-էզոթերիկը խորհուրդ է տալիս ընտրել հանգստի ակտիվ տարբերակը: Ակտիվ հանգիստը նախընտրելի է նաև ցուլերի և երկվորյակների համար: Վերջինի դեպքում Գուրգեն Հովհաննսիյանը ավելցանում է նաև ստեղծագործական բնույթի հանգիստը:

Կշեռքներին ևս խորհուրդ է տրվում անցկացնել ակտիվ հանգիստ: Ի դեպ նրանց համար նաև բավականին կարևոր շրջան է սպասվում այս տարի, քանի որ սեպտեմբերի վերջին սպասվում է լուսնի խավարում և մոլորակների շքերթ, որն լինելու է հենց կշեռքի նշանի ներքո:

Ի տարբերություն կշեռքների՝ կարիճներին խորհուրդ է տրվում ընտրել հանգստի պասիվ տարբերակը:

Այծեղջյուրներին լիարժեք հանգստի համար անհրաժետ է պասիվ հանգիստ, նշեց աստղաբանը: Պասիվ հանգիստը նախընտրելի է նաև ջրհոսների պարագայում:

Կանխատեսումներն իհարկե հետաքրքիր էին, բայց ոչ պակաս հետաքրքիր է իմանալ, թե ինչու է հասարակության հետաքրքրությունը պակասել նման կանխատեսումների հանդեպ: Հանաձայնելով «Ռադիոլուր»-ի դիտարկմանը Գուրգեն Հովհաննիսյանը նշեց, որ համացանցի ներկայիս դարաշրջանում այն կորցրեց գիտական նշանակությունը՝ վերածվելով բիզնեսի և ժամանցի տեսակի:

Ցուցադրել ավելի
Back to top button