Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն լինելու է, չափը, դեռ չեմ կարող նշել.Ռոբերտ Նազարյան


Հունիսի 9 կամ 10 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջապես կհրապարակի իր եզրակացությունը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն, ամեն դեպքում արդեն այս պահին հայտարարում է, որ սակագնի փոփոխություն լինելու է, չափը, սակայն, պաշտոնյան առայժմ չի նշել: Այս մասին լրագրողներին նա ասել է Աժ-ում՝ խոստովանելով, որ յուրաքանչյուր թանկացման որոշումը ամենածանրը տանում են հենց իր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքները: Նազարյանը պատասխանել է նաեւ հարցին, թե պատասխանատու չի զգալու իրեն հասունացող սոցիալական բունտի համար:
«Իհարկե, այս բեռը, որ այսօր օրենքով վերապահված է և իր գործառույթներով դրված է մեր կառույցի վրա, իհրակե, ծանր խաչ է, որ պետք է տանենք: Բայց ես ամեն ինչ կանեմ, որ և այսօր, և վաղը, և տարիների հետո մեր սերունդների առաջ չամաչեմ իմ արածից, դա ձեզ խոստանում եմ» :
Ռոբերտ Նազարյան