Հասարակություն

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» է շրջվել

Երեկ Սիսիանի Անգեղակոթ գյուղի մոտակայքում ՀՀ ՊՆ Զինված Ուժերի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:

«Փաստինֆո»-ին այս տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ զինծառայողներից որևէ մեկը լուրջ վնասվածք չի ստացել:

3 զինծառայող թեթև վնասվածqներ են ստացել:
Back to top button