Միջազգային

Բեռլինում փորձում են Հունաստանին փրկել դեֆոլտից

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ միջազգային վարկատուներին ներկայացրել է պարտքի վերակազմավորման նոր առաջարկներ՝ փորձելով նրանց հետ կնխվել նոր համաձայնություն։

«Հունաստանը առաջադրել է նոր՝ իրաատեսական առաջարկներ»,- հայտարարել է նա Բեռլինում կայացած արտակարգ հանդիպումից հետո։ Նրա խոսքով՝ առաջարկները ենթադրում են զիջումներ, որոնց իրականացումը Աթենքի համար ոչ հեշտ գործ կլինի։

Իսկ Բեռլինում Հունաստանի հարցով գումարված արտակարգ խորհրդակցությանը մասնակցել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները ու Եվրոպական կենտրոնական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարները:

Փորձ է արվել միասնական դիրքորոշում որդեգրել Աթենքի հետ բանակցություններում:Հունաստանն ընդհանուր առմամբ պարտք է323 միլիարդ եվրո։ Աթենքը մինչև այս շաբաթավերջ պետք է համաձայնեցնի վարկային նոր չափաբաժնի ստացման պայմանները, հակառակ դեպքում՝ տրանշը ժամանակին չի փոխանցվի և Հունաստանը ստիպված կլինի դեֆոլտ հայտարարել:

Բացի այդ՝ Աթենքն արդեն այս ուրբաթ պետք է վճարի Արժույթի միջազգային հիմնադրամին 300 միլիոն եվրո: Օրերս Հունաստանի ներքին գործերի նախարար Նիկոս Վուցիսը հայտարարել էր, որ պատրաստ չեն վճարել այն, քանի որ գումար չունեն։

Ցուցադրել ավելի
Back to top button