ՄիջազգայինՑեղասպանություն 100

Բելգիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագիծ կներկայացվի

marlenahovsepyan
Բելգիայի խորհրդարանին իշխանական կուսակցությունների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագիծ կներկայացվի: «Վալոն լիբերալ» կուսակցության ղեկավար Դենիս Դուջարմեն ասել է, որ օրինագիծը վաղուց է նախապատրաստվում: Նա նշել է, որ օրինագծի վրա աշխատել են դեռևս այն բանից առաջ, երբ «Humanist Democratic Centre կուսակցության անդամ ազգությամբ թուրք պատգամավոր Մուհինար Օզդեմիրը, Հայոց ցեղասպանությունը հերքելու համար հեռացվեց կուսակցության շարքերից:

Ըստ թուրքական «TRThaber»-ի օրինագիծը, որը մինչև տարվա վերջ կքննարկվի խորհրդարանում: Ակնկալվում է, որ փաստաթուղթն աջակցություն կստանա նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Հիշեցնենք, որ Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998 թվականին:Իսկ այս տարվա մայիսի 1-ին Բելգիայի ֆրանսիական համայնքի խորհրդարանի անդամները լիագումար նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Ցուցադրել ավելի
Back to top button