Հասարակություն

ԱՄՆ Կոնգրեսում քննարկվելու է Հայաստանին և ԼՂՀ-ին տրվող օգնության հարցը

իացյալ Նահանգների Կոնգրեսի օտարերկրյա հատկացումների հանձնաժողովում այս շաբաթ կմեկնարկի 2016 թվականի ֆիսկալ տարվա բանաձի քննարկումը, որտեղ ի թիվս այլ օտարերկրյա հատկացումների, քննարկվելու է նաև Հայաստանին և Արցախին հատկացվելիք օգնության չափը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումը տեղեկացնում է, որ ակտիվ աշխատանքներ է իրականացնում Արցախին և Հայաստանին տրվելիք օգնության չափը հնարավորինս մեծացնելու ուղղությամբ: Միաժամանակ հաղորդվում է, որ մինչ հանձնաժողովում կայանալիք քվեարկության ավարտը, հնարավոր չէ հստակ իմանալ, թե հատկացվող օգնությունը որքան է կազմում:

Հայ դատի հանձնախումը ներկա փուլում ակնկալում է, որ Արցախին տրվող օգնությունը կկազմի առնվազն 5 մլն դոլար, իսկ Հայաստանի դեպքում էլ` մոտ 40 մլն դոլար: Միաժամանակ հանձնախմբում փորձում են հասնել նրան, որ զրոյի հասցվի Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը, որքանով որ այդ երկիրը շարունակում է ռազմական սպառնալիքներ ներկայացնել ողջ տարածաշրջանի համար:

Վրաստանին հատկացվելիք օգնության մասով, Հայ դատի հանձնախմբից հույս ունեն, որ այդ օգնության մոտ 10 տոկոսը կհատկացվի հայաբնակ Սամցխե-Ջավախքի շրջանին` աշխատատեղերի ստեղծման նպատակով: Նախատեսվում է նաև օժանդակություն ստանալ սիրիահայ փախստականների համար:

 

Ցուցադրել ավելի
Back to top button