Հասարակություն

Վերջին տարիներին Հայաստանում նվազել է մուրացիկ երեխաների թիվը

arminegevorgyan
«Այն մարդիկ, ովքեր մարդկության համար չարիք են դառնում, մանկության տարիներին հոգեբանական ցնցում են ապրել: Պետք է այնպես անել, որ լուսավոր լինի երեխաների մանկությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը: Վերջինս խոսել է համակարգում առկա խնդիրների մասին, ու շեշտել, որ Հայաստանում վերջին մի քանի տարիներին նվազել են մուրացկանությամբ զբաղվող երեխաների թիվը:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը՝  մեկնաբանում է ԱԺ ԲՀԿ խմբակացության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե Հայաստանի մանկատներից «վարձով» երեխա են վերցնում մուրացկանություն անելու համար: Պաշտոնյան բացառում  նման դեպքերը ու  վերջինս դիմելով ԲՀԿ –ական պատգամավորին հնչեցնում.

«Որպես պատգամավոր, ով շատ կարևոր որոշումներ է կայացնում, քանի անգամ է վերջին տարիների եղել որևէ մանկատանը, գուցե եղել է, գուցե չի եղել, բայց երևի պետք էր այցելել մեկ մանկատուն և հասկանար, թե ինչ է կատարվում, նոր դրանից հետո միայն բարձրացնել այդ խնդիրը»:

Գեղանուշ Գյունաշյանը նշեց, որ ոստիկանության հետ  նրանք ակտիվ աշխատում  են, կա ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է հենց մուրացիկ երեխաների հարցով: Պաշտոնյայի խոսքով՝ վերջին տասը տարիներին Հայաստանում նվազել է մուրացիկ երեխաների թիվը,  ու տարածաշրջանում մենք այս հարցում բարվոք վիճակում ենք գտնվում:

Եվ արդեն անդրադառնալով մեր երկրում ծառացած մանկատների ու սոցիալական խնամքի հաստություններում գտնվող երեխաների խնդիրներին՝ նշեց, որ մանկատներ և գիշերօթիկ հաստատություններ վերջին մի քանի տարիներին  ուղեգրվում են հիմնականում սոցիալական վատ պայմաններ ունեցող ընտանիքների երեխաները: Եվ հատկապես այն ընտանիքների՝ որոնց հայրերը մեկնում են արտագնա աշխատանքի:

«Ընտանիքի հայրերը գնում են արտագնա աշխատանքի, հաճախ այլևս չեն վերադառնում: Միայնակ մայրերը շատ ժամանակ չեն կարողանում բավական ռեսուրս գտնել ու մեծացնել իրենց երեխաներին, հատկապես մեկից ավելի երեխաներ ունեցող ընտանիքները: Միտումները չեն պակասում»:

Հարցի լուծումն այսպիսի դեպքերում մեկն է. այլընտրանքային ցերեկային կառույցները պետք է երկրում ավելանան և  անհրաժեշտ է բարձրաձցնել սոցիալական աշխատողի ինստիտուտի դերը: Նկատենք, որ Հատուկ խնամքի կենտրոնների երեխաների 70 տոկոսը հաշմանդամություն ունեն և վիճակագրությունը ցույց է տալիս, որ աղքատությունը խորանում է այն ընտանիքներում, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխա կա:

Խոսելով որդեգրման մասին,  Գյունաշյանը նշեց, որ տեղային որդեգրումները շատ քիչ են լինում և հիմնականում ցանկանում են որդեգրել. «մեկ-երկու տարեկան երեխաների իսկ այդ տարիքի երեխաները հանձնվում են մանկատուն այն դեպքում, եթե հաշմանադամություն են ունենում»,-ասում է Գեղանուշ Գյունաշյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button