Հասարակություն

Ռուբեն Ջաղինյան.«ՀՌԱՀ-ը մեծացրել է սոցիալ-տնտեսական, մշակութային եւ կրթական հաղորդումների քանակը»

lenabadeyan

«Հանրային հեռռուստառադիոընկերությունը 2014-ին շարունակել է նախորդ տարի որդեգրած իր նոր ծրագրային քաղաքականությունը, բայց նախորդ տարվա համեմատ մեծացրել է սոցիալ-տնտեսական, մշակութային եւ կրթական հաղորդումների քանակը»,-այսօր Աժ-ում 2014-ի բյուջետային հատկացումների հաշվետվության ժամանակ տեղեկացրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

«Աշխատանքներ են տարվել միջազգային կառույցների եւ ատասահմանյան հեռուստաընկերությունների հետ կապերի ընդլայնման ուղղությամբ: Ընդլայնվել է Հանրային հեռուստառադիոընկերության միջազգային ալիքի արբանյակային ծածկույթը: Գործարկվել է հեռուսընկերության նոր ինտերնետային կայքը, ինչը հնարավորություն է տալիս աշխարհի բոլոր կետերից հետեւելու հանրային հեռուստատեսության եթերին: Շարունակվել է Հանրային հեռուստատեսության շենք-շինությունների հիմնական աշխատանքները եւ տեխնիկական փուլային վերազինումը: Հանրային հեռուստաընկերության ծրագրերի իրականացման համար 2014-ին պետական բյուջեից հատկացվել է 3 միլիարդ 97 միլիոն դրամ»:

Հաշվետվության ընթացքում մեկ այլ նորություն փոխանցեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը:  Փախվել են Հայաստանում թվային հեռուստատեսության անցնելու ժամկետները՝ հուլիսի 1-ից տեղափոխվել է հունվարի 1-ը: Այս որոշումը Ժիրայր Դադասյանը բացատրում է այսպես.

«Թվայնացման գործընթացը բարդ գործընթաց էր եւ երկար տարիներ պահանջվեց դրա համար: Այդուհանդերձ կան խնդիրներ, նույնիսկ եվրոպական փորձը շատ երկրների խոսում է այն մասին, որ այդ խնդիրը սահուն չի  լուծվում: Նաեւ եվրոպական շատ երկրներում օրինակ՝ կապված ռադիոյի հաճախականությունների հետ, FM-ի հետ կապված խնդիրները առ այսօր մնում են բաց եւ ոչ մի կերպ լուծումներ չեն գտնվում, թեեւ այդ երկրներից շատ-շատերն արդեն թվայնացվել են: Ինչ վերաբերում է մեզ, իհերկե, ես այն կարծիքին եմ, որ մինչեւ նույնիսկ հունվարի 1 եւ նույնիսկ եթե անհրաժեշտ լինի՝ էլի ժամանակ, որովհետեւ մեկ անգամ պետք է անցնենք այդ գործընթացը եւ դրա համար պետք է շատ լավ նախապատրաստվել: Քննարկումներ անպայման պետք է լինեն, որովհետեւ այստեղ բազմաթիվ շահագրգիռ կողմեր կան: Թեկուզ սոցիալական խոցելի խմբի խնդիրները»:

Աժ Կրթության եւ գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ակնարկել է, որ այս հարցով քննարկումներ խորհրդարանում կկազմակերպվեն, ամենայն հավանականությամբ, աշնանը:

Ցուցադրել ավելի
Back to top button