Միջազգային

Ոտքը վնասած Ջոն Քերին կվերադառնա ԱՄՆ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով Շվեյցարիայում հեծանվային զբոսանքի ժամանակ վնասել էր ոտքը և հիվանդանոց տեղափոխվել, այսօր  կվերադառնա ԱՄՆ, հայտնում է BBC-ին: Քերին ծրագրում էր Միացյալ Նահանգներ վերադառնալ երեկ երեկոյան, սակայն բժիշկները նրան խորհուրդ են տվել լրացուցիչ հետազոտության համար ևս մեկ օր մնալ հիվանդանոցում, հայտարարել է  Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին:

Հիշեցնեք,որ Քերրին ընկնել է հեծանվից, ինչի արդյունքում վանսել է ոտքը: Դեպքից հետո Ջոն Քերիին ուղղաթիռով տեղափոխվել են Ժնևի համալսարանական հիվանդանոց:

Ցուցադրել ավելի
Back to top button