Միջազգային

Ոսկյա զուգարանակոնքը՝ Թուրքիայի ընտրությունների քննարկման թեմա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ընդդիմադիր Ժողովրդա- հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Նախագահական պալատում ոսկե զուգարանակոնքեր գտնի, հայտնում է «ՌԻԱ- Նովոստին»։

Ավելի վաղ՝ Քըլըչդարօղլուն նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն «աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ոսկե զուգարանակոնքերով»:

«Քաղաքականությունը պետք է ազնիվ լինի: Եթե Ժողովրդա- հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարում է ոսկե զուգարանակոնքերի մասին, թող գա Նախագահական պալատ և նայի: Եթե նա ոսկե զուգարանակոնք գտնի, ես հրաժարական կտամ: Իսկ եթե չգտնի, ինքը կհեռանա՞։ Ես քարտուղարին կհրահանգեմ, որ նրան ներս թողնեն պալատ և ամեն ինչ ցույց տան»,- TRT հեռուստաալիքին ասել է Էրդողանը:

Հունիսի 7-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ։

Ցուցադրել ավելի
Back to top button