Միջազգային

Նեթանյահուն փոխել է կարծիքը. նա դեմ չէ Պաղեստինի ճանաչմանը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է Պաղեստինի պետությունը ճանաչելու պատրաստակամության մասին և կոչ է արել պաղեստինյան կողմին վերսկսել բանակցությունները

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո լրագրողներին նա ասել է, որ «կրկին այն գաղափարի կողմնակիցն եմ, որ տևական խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը երկու պետությունների և երկու ժողովուրդների` ապառազմականացված Պաղեստինի պետության, որը կճանաչի հրեական Իսրայել պետությունը, գոյակցության հայեցակարգն է», Նեթանյահուի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

«Ասացեք նրանց, որ հարկավոր է վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ: Ասացեք նրանց, որ պետք է բանակցել  առանց նախապայմանների», դիմելով Շտայնմայերին՝  խնդրել է Նեթանյահուն:

Հիշեցնենք, որ դեռևս  մարտին Նեթանյահուն հայտարարել էր, որ Թել Ավիվն իր պաշտոնավարման տարիներին երբեք չի ճանաչի Պաղեստինը որպես պետություն:

Ցուցադրել ավելի
Back to top button