Հասարակություն

Մեկնարկել են դպրոցական, նաեւ ավարտական միասնական քննությունները

sonahakobyan

Այսօր հանրապետության 14 000 9-րդ դասարանցիներ քննություն են հանձնում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից: Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դպրոցները թեստավորման կենտրոններից ստացել են թեստերըՆա նաև հայտնել է, որ այս տարի կունենանք շուրջ 39000 առաջին դասարանցիներ: Հանրակրթության վարչության պետը նշել է, որ անկախ նրանից, թե դպրոցում  երբ է սկսվում և ավարտվում առաջին դասարանցիների ընդունելությունը, տարածքում ապրող երեխաները առաջնային պետք է ընդունվեն իրենց նախընտրած դպրոցը:

Դպրոցներում մեկնարկել են պետական ավարտական քննությունները: Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ քննությունները մեկնարկել են 38000 4-րդ դասարանցիների, 14 000 9-րդ դասարանցիների և 25000 12-րդ դասարանի շրջանավարտների համար: 4-րդ դասարանցիների համար նախատեսված է երկու քննություն՝ «Մաթեմատիկա» եւ «Հայոց լեզու» առարկայից, իսկ 9-րդ եւ 12-րդ դասարաններում նախատեսված է 6 քննություն, հայտնեց հանրակրթության վարչության պետը:

Նարինե Հովհաննիսյանը  նաև նշեց, որ նոր ուսումնական տարում հանրակրթական դպրոցները կունենան  շուրջ 39000 առաջին դասարանցիներ: Նրանց համար արդեն իսկ պատրաստ են 40.000 նոր «Այբբենարան»- ներ:

Ինչ վերաբերում է դպրոցներում ուսումնական տարվա շեմին առաջին դասարանցիների ընդունելությանը որոշակի վերապահումներին, Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ որևէ դպրոցի տնօրեն իրավունք չունի չընդունել այն երեխաներին, ովքեր ապրում են դպրոցին կից թաղամասում:

Նարինե Հովհաննիսյանն անդրադարձավ նաև դպրոցներում իրականացվող դրամահավաքներին: Նա նույնիսկ զարմացավ, երբ իմացավ, որ կան դպրոցներ, որտեղ ավարտական քննություններից առաջ 4-րդ դասարանցիներից որոշակի գումար է հավաքվել: Հանրակրթության վարչության պետը շտապեց հայտնել, որ այդ գումարը անօրինական է գանձվել երեխաներից:

Ցուցադրել ավելի
Back to top button