Միջազգային

Հունգարիային կարող են վտարել ԵՄ- ից

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը  Süddeutsche Zeitung պարբերականին ասել է, որ  Հունգարիան ստիպված կլինի լքել Եվրամիությունը, եթե չհրաժարվի մահապատիժը վերադարձնելու գաղափարից: «Նրանք, ովքեր կողմ են մահապատժին, տեղ չունեն եվրոպական ընտանիքում»,- ընդգծել է Յունկերը:

Reuters գործակալությունը հիշեցնում է, որ Հունգարիայի  վարչապետ Վիկտոր Օրբանը եվրոպական պաշտոնյաներին խիստ զարմացրել  էր՝ հայտարարելով, որ յուրաքանչյուր երկիր պետք է իրավունք ունենա ինքնուրույն որոշել՝ կիրառե՞լ մահապատիժը, թե՞ ոչ:

Ցուցադրել ավելի
Back to top button