Քաղաքական

ՀՀ- ԵՄ համագործակցության հիմքում կլինեն նախորդ բանակցությունների դրույթները, կարծում է ԳԴՀ դեսպանը

annanazaryan

Ի՞նչ փաստաթուղթ կստորագրվի Հայաստանի և ԵՄ միջև Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Դա պայամանավորված է Հայաստանի ցանկությամբ, թե ինչ ուղղությամբ կցանկանա համագործակցել ԵՄ հետ, այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց  ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Նա նաև հստակեցրեց, որ տպավորություն ունի, թե Ռիգայում հաջողվել է համաձայնեցնել համագործակցության մի բլոկ։ Թե ինչի մասին է խոսքը և որ ուղղություններով կարելի է համագործակցել,  դեսպանը նշեց, որ մանրամասներ չգիտե, սական. «ենթադրում եմ, որ դրանք հիմնականում կլինեն այն դրույթները, որոնք արդեն Հայաստան ԵՄ նախորդ բանակցությունների օրակարգում էին»։

Թե ինչ ծավալով տնտեսական համագործակցություն կարող է լինել՝ դեսպանը դժվարացավ ասել, նշեց միայն, որ ԵՏՄ անդամակցությամբ  ՀՀ որոշակի պարտավորություններ է ստանձնել, որոնց մասին ինքը պարզորոշ ոչինչ չգիտի։

Անկախ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից՝  ՀՀ-Գերմանիա առևտրատնտեսակասն շրջանառությունն անցյալ տարի ավելացել է 18 տոկոսով , ապրանքաշրջանառությունը՝ 235 մլն եվրո է կազմել: Այս տարվա փետրվարի տվյալներով ևս աճ է արձանագրվել:

Ինչ վերաբերվում է ԵՄ ԱԳ ծրագրի 6 երկրներից Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ Ռայներ Մորելը  բացատրեց, որ այդ երկիրը ռազմական համագործակցության հավակնություններ ունի, իսկ ՀՀ- ն ավելի շատ նայում է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ:

Ի դեպ՝ չշրջանցվեց Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկմ։ան հարցը։ Ո՞ր փուլում է Բունդեսթագի կողմից  ցեղասպանության ճանաչման գործընթացը: Գերմանիայի դեսպանը վստահեցրեց, որ այն դեռ ավարտված չէ, այնպես որ՝ պետք է սպասել Բունդեսթագի հետագա քննարկումներին ու վերջնական քվեարկությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button