Հասարակություն

Հայաստանում կարեւորվում է օրվա խորհուրդը

aidaavetisyanalisagevorgyan
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հայաստանում անչափ կարևորում են օրվա խորհուրդը: Սակայն լինում են դեպքեր, երբ նրանց իրավունքներին առնչվող օրենքի կատարման ճանապարհին լինում են խոչընդոտներ: Փաստաբան Մարինե Ֆարմանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է հենց այդ խնդիրներն ու անդրադարձել վերջերս ԲՀԿ  պատգամավորների աղմկահարույց այն լուրին, որ մանկատներից վարձով մանկահասակ երեխաներ են վերցնում և ներգրավում մուրացկանության մեջ: Իսկ, ըստ «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանի, երեխաների իրավունքների ոլորտում Հայաստանում նախապատրաստվում է օրենսդրական նոր դիվերսիա: Նրա տեղեկացմամբ՝ ԵՄ-ը Հայաստանին տրամադրվող 180 միլիոն եվրո պետական դրամաշնորհի դիմաց պահանջում է ընդունել «Ընտանեկան  բռնության մասին օրենքը», որը պարունակում է խիստ վտանգավոր բանաձևումներ: Այն ստեղծում է հիմքեր ոչ միայն միասեռական ընտանիքների օրինականացման, այլև երեխաներին ընտանիքներից հեռացնելու և վաճառելու համար:

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի հիմքում, ըստ Բոշյանի, ԱՄՆ-ի կողմից իրականացվող  յուվենալ արդարադատությունն է, որի նպատակն  աշխարհն ավելի կառավարելի դարձնելն է՝ ընտանիքի ինստիտուտի քայքայման, արդյունքում նաև ծնելիության կրճատման միջոցով: Իսկ ինչ է իրենից ներկայացնում յուվենալ արդարադատությունը .«երբ ընտանիքում հայտնվում է խմամակալության մարմնից ինչ  որ մի տիկին ու որոշում, որ երեխային պետք է հեռացնել ծնողներից, քանի որ սառնարանում չկա նարինջ, իսկ ափսեներն այնքան էլ մաքուր չեն»: «Յուվենալ արդարադատության տեսանկյունից ծնողը երեխային ենթարկում է հոգեբանական բռնության, եթե արգելում է նրան պոռնոգրաֆիկ ֆիլմ դիտել»,- հավելում է Արման Բոշյանը՝ նկատելով, որ Հայաստանում պայքարն այս քաղաքակնության դեմ մինչ օրս, գոնե, արդյունավետ է եղել: 2014-ին մեր երկրում կանխվեցին «Խտրկանության դեմ» և «Յուվենալ արդարադատության» կամ նույն «Ընտանեկան բռնության մասին» օրենքների ընդունումը, սակայն դրամաշնորհի դիմաց ԵՄ-ի կողմից պարտադրվող նոր օրենքի ընդունման գաղափարն, ըստ Արման Բոշյանի, նոր մարտահրավերներ է ստեղծում: Արման Բոշյանի համոզմամբ Հյաստանում պետք է կանխել ոչ միայն այս օրենքի ընդունումը, այլև՝ քննարկումը:

 

 

Back to top button