Տնտեսական

«Երեւան Ջրի» կառավարիչ VEOLIA GROUP- ը մտադիր է զբաղվել ջրամատակարարմամբ ողջ ՀՀ- ում

hasmikdilanyan

Երևանում  է ֆրանսիական VEOLIA  GROUP  ընկերության գլխավոր գործադիր  տնօրեն Անտուան Ֆրերոն։ Այցի շրջանակներում նա հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Պաշտոնական հանդիպումների  ընթացքում էլ  հայտարարվել է, որ Հայաստանում խմելու ջրի միասնական կառավարիչ  կազմակերպության  մրցույթին մասնակցելու է նաև  VEOLIA  GROUP- ը։

Երկուսից չորս ժամ ջրամատարակակում, բավականին  էներգատար համակարգ, խնդիրներ կառավարման համակարգում, հաշվառման  մեխանիզմների բացակայություն. սրանք մայրաքաղաքի ջրամատակարարման առջև ծառացած խնդիրներն էին ինը տարի առաջ: 2006թ հուլիսի մեկից  մայրաքաղաքի ջրային ռեսուրսների կառավարումը ստաձնեց ֆրանսիական VEOLIA GROUP  ընկերությունը:  ՀՀ-ում «Երևան Ջուրն» արդեն ինը տարի է, ինչ գործունեություն է ծավալում: Այսօր արդեն ամփոփելով աշխատանքյաին գործունեության ինը տարիները՝ «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանն արձանագրում է՝ ավելացել է  ջրի սպառման ցուցանիշը, մայրաքաաղաքի ջրամատակարարման ցուցանիշը բարելավվել է։

«Այս ինը տարիներին կարողացանք ջրի սպառման ցուցանիշերը ավելացնել՝ չնայած, որ վատ վիճակում էինք: Տասը տարվա պայմանագիրը մեզ համար շարունակակա ության տեսքով կազմում էր 95 տոկոս: Իսկ արդեն ութերորդ տարում մենք կարողացել ենք  95 տոկոսը գերազանցել։ Արդեն իններորդ տարում մենք կարողացել ենք հասնել 97, 1 տոկոս շարունակականության աճի, և արդեն իսկ այս տարվա ապրիլի մեկից մայրաքաղաքի բնակչությանը ապահովում ենք մինիմումը 17 ժամյա ջրամատակարարում»։

VEOLIA GROUP  ընկերության գլխավոր գործադիր  տնօրեն Անտուան Ֆրերոն նույնպես Երևանում է: Նրա դիտարկմամբ՝ ընկերության հաջողության գրավականը պահանջկոտությունն է, ինչպես նաև օպերատորի առջև դրված ողջամիտ ժամկետները:

Անտուան Ֆրերոն   ընդգծում է՝  Հայաստանը օտարերկյա նեդրողների համար բարենպաստ դաշտ է  ստեղծում,  ուստի և VEOLIA GROUP   ընկերությունը որոշել է իր գործունեությունը շարունակել  արդեն ոչ թե Երևանում, այլ նաև հանրապետության ողջ տարածքում:

«Արդեն իսկ մենք պատրաստվում ենք այն մրցույթին, որը ՀՀ կառավարությունը հայտարարելու է 2016թ ՝ մեկ օպերատոր ընտրելու նպատակով, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը կառավարելու համար ՀՀ ողջ տարածքում»,- ասաց VEOLIA GROUP  ընկերության գլխավոր գործադիր  տնօրեն Անտուան Ֆրերոն։

Նկատենք նաև, որ հանդիպման ժամանակ Անտունա Ֆրերոն մի քանի անգամ ընդգծեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մասին, հիշեցրեց, որ Ֆրանսիան եվրոպական այն երկրների շարքում է, որն առաջին է ընդունել Հայոց ցեղասպանությունը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button