Հասարակություն
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գյումրիում (ֆոտոշարք)


«Շիրակ կենտրոնը», «Գյումրին մեր տունն է/ Gyumri is our home» երիտասարդական նախաձեռնությունը և «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնի սաներն այսօր տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների երեխաների մասնակցությամբ պատրաստեցին «Աշխարհի բոլոր մանուկներին» խորագիրը կրող նկար-ուղերձ, որում վառ գույներով պատկերված է խաղաղ երկինք և լուսավոր տուն։