ԿարևորՀասարակություն

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երեւանում՝ (ֆոտոշարք)

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել Երեւանում։

«Երևանը` փոքրիկների համար»  խորագրով անցկացվող միջոցառումների շրջանակում «Հաղթանակ»  զբոսայգու մանկական զվարճախաղերը մինչև 13:00-ը գործել են անվճար: Սա Երևանի քաղաքապետարանի և զբոսայգու տարածքում գործող «Ուրախ ժամանց ընկերության » համատեղ նախաձեռնությունն է, որն արդեն ավանդական է դարձել:

Haghtanat

 

Օրվա առաջին շնորհավորանքներն ու նվերները երևանցի ամենափոքրիկներն են ստացել, մասնավորապես, Երևանի «Սուրբ Աստվածածին» և «Գրիգոր Նարեկացի» ծննդատներում լույս աշխարհ եկած նորածինները։

Noracin

 

Հարկադիր կատարման ծառայությունում կազմակերպված տոնական միջոցառմանը մասնակցեց 4-12 տարեկան 200 երեխա` մայրաքաղաքից և մարզերից, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպումը ապահովում է ծառայությունը։

DAHK1 DAHK2

 

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էին զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներն ու թոռնիկները։

PN1 PN2 PN3 PN5 PN6 PN7

 

Վաղ առավոտից մարդաշատ է եղել նաև մայրաքաղաքի Մանկական երկաթուղու և հարակից զբոսայգու տարածքը։

Erkatuxi

 

Հյուսիսային պողոտայում Երևանի արվեստի դպրոցների սաները նկարում էին ազատ թեմաներով. զբոսնող երեխաները մոտենում էին նկարակալներին, հետաքրքրությամբ դիտում, իսկ համարձակները՝ նաև նկարում։

Kerparvest

 

Ազատության հրապարակը մանուկների համար վերածվել էր կավճանկարչության հարթակի։ Բոլոր մանուկների համար ապահովվել էին անսահմանափակ քանակությամբ գունավոր կավիճներ։

Azatutyun2 Azatutyun3 Azatutyun4 Azatutyun5

 

Երեխաների համար այսօր բաց էր նաեւ Ազգային ժողովի այգին։ Այստեղ տեղի ունեցավ ուրախ միջոցառում՝ անակնկալներով։

AJ1 AJ2 AJ3 AJ4

Ցուցադրել ավելի
Back to top button