ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում. նա Երեւան կբերի մի քանի նախաձեռնություն

marlenahovsepyan

ԵԱՀԿ  գործող նախագահ, Սերբիայի արտաքին  գործերի  նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի  քաղաքական կամքի  առկայության դեպքում։ «Այս տարածաշրջանը կարևոր է Եվրապայի կայությունության համար»,- Ադրբեջանի արտգործնախարարի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո ասել է Դաչիչը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղին միայն խաղաղ կարգավորումն է։ «Հավատում եմ, որ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով կարող ենք հասնել երկարաժամկետ կարգավորման: Կա նաև Մինսկի խմբի երկրների հատուկ պարտավորությունների և դրանց հավատարմությանն  անհրաժեշտություն: Նրանք պետք է հասնեն հրադադարի պահպանման մասին համաձայագրից բխող բոլոր պահանջների կարատմանը: Ես Երևանում իմ հայ պաշտանակցի հետ հանդիպմանը առաջ կքաշեմ մի քանի նախաձեռնություն: Կարծում եմ՝ մենք պետք է կատարենք Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներն ու խուսափենք երկակի չափանիշներից»,- ասել է Իվիցա Դաչիչը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահից խնդրել է Երևան այցին ընթացքում բարձրացնել ադրբեջանցի դիվերսանտների հարցը: «Նրանք հնարավորինս արագ պետք է հայրենիք վեադառնան»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի  նախարարը:Մամեդյարովն ասել է, որ Դաչիչի տարածաշրջանային այցից ակնկալում է առաջընթաց Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում:

«Եկել է խնդիրը մեռյալ կետից շարժելու ժամանակը, բոլոր կողմերն են շահագրգիռ հակամարտության կարգավորմամբ: Հնարավոր է մոտ ապագայում հնարավոր կլինի կազմակերպել հանդիպում, եթե ոչ խնդրի վերջնական կարգավորման, ապա գոնե կարգավորման ուղին գտնելու նպատակով։ Բնականաբար՝ դա տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ասել է Մամեդյարովը:

Սերբիայի նախագահը կմասնակցի Բաքվի եվրոպական խաղերի բացմանը

ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի վարչապետի տեղակալ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ-Ադրբեջան համագործակցության հեռանկարները, Ադրբեջանի և Սերբիայի միջև կապերի զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մարդասիրական և այլն: Նաև կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։ Դաչիչը նշել է, որ Սերբիայի նախագահը կմասնակցի Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի բացման արարողությանը:

Դաչիչը Հայաստանում կլինի հունիսի 3- ին

ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը տարածաշրջանային այցի շրջանակներում հունիսի 3- ին կայցելի Հայաստան, հայտնում է գործող նախագահի մամուլի խոսնակ Մարինա Մարկովիչը։

Երեւան այցի ընթացքում Դաչիչը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների անդամների հետ, կայցելի նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակ:

Ցուցադրել ավելի
Back to top button