Հասարակություն

Բակո Սահակյանը շնորհավորել է երեխաներին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ.

«Սիրելի երեխաներ,
Թանկագին ծնողներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Երեխաները մեր կյանքի ուրախությունն են և իմաստը, հետևաբար նրանց առօրյան ավելի ապահով ու բարեկեցիկ դարձնելը յուրաքանչյուր ծնողի գերագույն նպատակն է: Այդպես է նաև պետության պարագայում: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր ծրագրեր` ուղղված մատաղ սերնդի առողջության պահպանմանը, ուսման որակի բարձրացմանը, երեխաների հանգստի կազմակերպմանը, նրանց բազմակողմանի զարգացման ապահովմանը: Տարեցտարի ավելանում է նոր ու հարմարավետ, ժամանակակից պայմաններին համապատասխանող դպրոցների ու մանկապարտեզների, հիվանդանոցների և խաղահրապարակների թիվը: Այդ աշխատանքները կլինեն շարունակական` մեծապես նպաստելով Արցախի երեխաների խնդիրների լուծման, մեր ժողովրդի պայծառ ու հուսալի ապագայի կերտման գործին:

Այս հրաշալի տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլոր փոքրիկ արցախցիներին և մաղթում նրանց խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Եղեք միշտ ուրախ ու երջանիկ, և թող ձեր ամեն մի քայլը պսակվի հաջողությամբ»

Ցուցադրել ավելի
Back to top button