Միջազգային

Արևային էներգիայով աշխատող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ճապոնիայում

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Solar Impulse 2 ինքնաթիռը, որը գործում է բացառապես արևային էներգիայի շնորհիվ ու ցանկանում է շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնել, չնախատեսված վայրէջք է կատարել Ճապոնիայում:

impulse1

Ինքնաթիռը երեկ վաղ առավոտյան դուրս է եկել Չինաստանից` ուղևորվելով դեպի Հավայիներ, սակայն վատ եղանակի պատճառով այն վայրէջք է կատարել ճապոնական Նագոյա կղզում« գրում է BBC-ն:

 

 

Ինքնաթիռն ունի 2 հսկայական թև, որոնց վրա տեղակայված է 17.000 արևային մարտկոց: Մոտ 2.5 տոննա կշռող ինքնաթիռն արևային էներգիան լավագույնս կլանելու համար բարձրանում է 8.5 կմ բարձրության վրա: Solar Impulse 2-ի զարգացրած առավելագույն արագությունը 138 կմ/ժ է:

Ցուցադրել ավելի
Back to top button