Մշակույթ

«ԱրտՖեստի» շրջանակներում երիտասարդները ցուցադրում են իրենց գեղանկարները

sonahakobyan

«ԱՐՏ ՖԵՍՏ 2015» փառատոնի շրջանակներում «ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել կերպարվեստի ցուցահանդեսի բացումը: Փառատոնն այս տարի մեկնարկել է  մայիսի 11-ին:  Թատերական արվեստի, կինոարվեստի և կերպարվեստի ոլորտներին այս տարի ավելացել են նաև երգարվեստը, դիզայնը և դեկորատիվ կիրառական արվեստը։ Տարեց տարի ընդլայնելով մասնակիցների թիվը՝ «Արտ ֆեստն»  ապացուցում է, որ պահանջված է մեր մշակութային կյանքում և բարձ գնահատականի է արժանի, ասել է փառատոնի տնօրեն Էրիկ Բաղդասարյանը։

«Արտ ֆեստն» արդեն 3 տարեկան է: Երիտասարդական հանրապետական փառատոնն այս տարի մեկնարկել է  մայիսի 11-ին  և այս տարվա գլխավոր առանձնահատկությունը մասնակիցների աննախադեպ մեծ թիվն է: Ավելի քան 300 երիտասարդ արվեստագետներ ներկայացնում են արվեստի տարբեր ուղղություններ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ:

Փառատոնի տնօրեն Էրիկ Բաղդասարյանը վստահ է, որ «ԱրտՖես»-ը դարձավ սիրված փառատոն ոչ միայն մասնագիտական հանձնախմբի և երիտասարդ արվեստագետների համար, այլև ամբողջ մշակութային միջավայրում:

«Արտ ֆեստը» մեր ժամանակներում ստեղծագործող, բայց տարբեր մշակութային բուհերում սովորող տաղանդավոր երիտասարդների հավաքական դիմանկար է, ասում է «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը:

Ըստ նրա՝ այս փառատոնը շատ գեղեցիկ ու միևնույն ժամանակ նոր անունների համար դռները միշտ բաց պահող նախաձեռնություն է:

Նշենք, որ «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոն կշարունակվի մինչև հունիսի 11-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button