Հասարակություն

Աբովյանի քաղաքապետի թեկնածուն հայտարարել է, թե իրեն ծեծել են

Աբովյանի քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածու, նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը ոստիկանությանը հաղորդում է տվել, որ Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում իրեն ծեծել են։

Ոստիկանությունը լուրը հաստատել է, հայտնում է news.am- ը։ Ըստ կայքի՝ ծեծողը Կարապետ Մկրտչյանն է, կատարվում է հետաքննություն։

 

Ցուցադրել ավելի
Back to top button