Միջազգային

Ճապոնիայում հզոր երկրաշարժ է գրանցվել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտարարել է Ճապոնիայում` Օկասավարա կղզու մոտ,  հզոր՝ 8,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասի, հայտնում է Բի Բի Սի- ն։

Ականատեսների վկայությամբ՝ երկրաշարժի ժամանակ Տոկիոյում տները տատանվել են, սակայն զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

AP- ն էլ իշխանությունների վկայակոչելով հայտնում է, որ ցունամիի վտանգ չկա։

Ճապոնիայում պատմության մեջ ամենահզոր՝ 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը գրանցվել է 2011- ի մարտի 11- ին։ Այն ուղեկցվել էր ուժեղ ցունամիով եւ ճապոնական ԱԷԿ- երում վթարներով։ Երկրաշարժի եւ ցունամիի զոհ էր դարձել 15 հազ. 800 մարդ։

Ցուցադրել ավելի
Back to top button